«Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հարցերը հիմնահարցերը». դասընթաց՝ լրագրողների համար

«Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, 2014 թ-ի հուլիսի 11-12-ին կազմակերպում են երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար:

Ծրագրին կարող են մասնակցել առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի լրագրողները: Ծրագրին մասնակցող լրագրողները դասընթացը սկսվելուց առաջ կստանան համապատասխան գրականություն՝ նախապես ընթերցելու համար, իսկ ավարտին՝ մասնակցության վկայագիր: Դիմումներն ընդունվում են մինչև  հունիսի 9-ը:

Ամառային դպրոցի մասնակիցներից ընտրվելու են այն լրագրողները, որոնք սերտորեն համագործակցելու են ՀՑԹԻ-ի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող ծրագրերի լուսաբանման շրջանակներում:

Դասընթացի նպատակն է լրագրողներին հիմնարար գիտելիքներ հաղորդել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, պարզաբանել մի շարք բարդ և վիճահարույց հարցադրումներ, ուղենշել թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու մեթոդները, ինչպես նաև նպաստել լրագրողների միջոցով գիտնականների և հասարակության միջև կապի հաստատմանը:

Մասնակցությունը դասընթացին թույլ կտա ստեղծել լրագրողական ցանց, որը, մասնագիտանալով այս թեմայով, կկարողանա ավելի արդյունավետ ստանալ և հայ ու միջազգային հանրությանը տրամադրել Հայոց ցեղասպանության հետ կապված գիտական իրադարձությունների նորությունները:

ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ 

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ