Հարձակվել են Թուրքիայի իշխող կուսակցության անդամի վրա

Ջեյլանփընարի քաղաքապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մենդերես Աթիլլայի վրա հարձակում է եղել: Դեպքը գրանցվել է Ուրֆայից վերադառնալիս, ուր Մենդերեսը վարչապետ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման էր մեկնել: Հարձակամն հետևանքով նրա վարորդն ու թիկնապահը թեթև վնասվածքներ են ստացել, քաղաքապետը չի տուժել։

Դեքպը  ունեցել հուլիսի 13-ի ժամը 23։40-ի սահմաններում Ջեյլանփընարից մոտ 500 մետր հեռավորության վրա: Նախ պայթեցվել է ճանապարհին կայանցված մի ավտոմեքենա, ինչից հետո մեկ այլ ավտոմեքենայից կրակել են քաղաքապետի աուղղությամբ, ապա դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և շտապ օգնության աշխատակիցները:

Ենթադրվում է, որ հարձակումը կատարվել է քաղաքական շարժառիթով: Մենդերես Աթիլլայի խոսքերով` հնարավոր է հարձակումը կատարված լինի PKK-ի («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») կողմից:

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ