Հարկադիր վայրէջք է կատարել 2 թուրքական ինքնաթիռ

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը երեկ՝ հուլիսի 28-ին երկու հարկադիր վայրէջք է ընդունել:

«Թուրքական ավիաուղիներին» պատկանող երկու մարդատար ինքնաթիռներից մեկը, որը տեղի ժամանակով ժամը 18:30-ին պետք է իրականացներ Ստամբուլ-Կիլիմանջարո չվերթը, օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց հայտնվել է թռչունների մեծ երամի մեջ: Օդանավը սպասարկող անձնակազմը հետ վերադառնալու որոշում է կայացրել:

Մյուս մարդատար ինքնաթիռը, որը իրականացնելու էր Ստամբուլ-Բեռլին չվերթը, օդ է բարձրացել տեղի ժամանակով ժամը 19:30-ին: Օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց այս ինքնաթիռը ևս հարկադիր վերադարձ է կատարել:

Ուշագրավն այն է, որ այս դեպքում էլ հարկադիր վայրէջքի պատճառը կրկին թռչուններն են եղել, որոնք հայտնվել են ինքնաթիռի ճանապարհին, հաղորդում է TRT-ն:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ