Իսրայելում գնդակոծվել է շենքը, որտեղ թուրքական գործակալության գրասենյակն է

Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայի հատվածի արևմուտքի գտնվող Էսար շրջանում ըեղակայված մի շենքին, որտեղ գտնվում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակը վնասվածք շենքի 3-րդ հարկում է  և ռմբակոծության հետևանքով գրասենյակը չի վնասվել, սակայն ռմբակոծութունից առավել լուրջ վնաս է կրել շենքի 10-րդ հարկը:

Նույն աղբյուրի  տվյալներով, դեռևս պարզ չէ հարձակման հետևանքով արդյոք կա՞ն զոհեր և վիրավորներ, թե ոչ:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերից Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները գործողություններ են սկսել Գազայի հատվածի ուղղությամբ:

Իսկ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները զգալի սրված են դեռևս 2011թ-ից մայիսից, երբ իսրայելցի հատուկջոկատայինները գործողություն էին իրականացրել թուրքական «Մավի մարմարա» նավի վրա, որն «Ազատության նավատորմիղի» կազմում փորձում էր մարդասիրական օգնություն տրամադրել Պաղեստինին: Գործողության հետևանքով սպանվել էր նավում գտնվող 10 թուրք:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ