Պայթյուն թուրքական քաղաքում. տուժել են խանութները

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի մեքենաշինական արդյունաբերական ձեռնարկություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է ավելի քան 10 խանութների գույքը, հաղորդում է թուրքական «Իհլաս» կայքը:

Ստացված տեղեկությունների համաձայն պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամերին գործարանի ճաշարանում: Պայթյունի հետևանքով կրակ է բռնկվել, ինչն էլ տարածվելով վնասներ է հասցրել շրջակայքում եղած ավտոմեքենաներին և խանութներին:

Տեղի ունեցած վթարի վերաբերյալ գործարանի տնօրենը որոշակի տեղեկություններ է հայտնել վնասների չափերի մասին: Տնօրենը նշել է նաև, որ զոհեր չեն գրանցվել քանի որ վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, իսկ այդ ժամերին շրջակայքի խանութները դեռ փակ են եղել:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ