Ստամբուլում շարունակվում է երրորդ կամուրջի շինարարությունը

Թուրքիայի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում շարունակվում է Եվրոպա մայրցամաքը Ասիա մայրցամաքին կապող թվով երրոդ կամուրջի շինարարությունը: Կամուրջը կրելու է Օսմանյան կայսրության Սելիմ Առաջին սուլթանի անունը:

Թուրքիայի ծովային հաղորդակցությունների նախարարության տեղեկության  համաձայն՝ կամուրջի բարձրությունը Ասիա մայրցամաքի կողմից ունի 195.5 մետր, իսկ Եվրոպայի կողմից 198.5 մետ:

Սպասվում է, որ կառուցվելիք կամուրջը զգալիորեն կթեթևացնի Ստամբուլ  երթևեկությունը:

Պլանավորվում է կամուրջը շահագործման հանձնել մինչև 2015 թվականի ավարտը: Հատկանշական է, որ կամուրջի շինարարությունը իրականացվում է 3 հերթափոխով և շինարարությունը իրականացնում են 5110 հոգի:

Սպասվում է, որ Սելիմ Առաջինի անունը կրող կամուրջը կդառնա Ստամբուլի գլխավոր խորհրդանիշներից մեկը:

Նշենք, որ ներկայում Բոսֆորի նեղուցի վրա երկու կամուրջ (Մեհմեթ Երկրորդ սութլանի և Աթաթուրքի անվան) է կառուցված, ինչը չի բավարարում երթևեկության աճող պահանջները:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ