Թուրքիայում հայ կինն ուղիղ եթերում մուսուլման է դարձել (տեսանյութ)

Թուրքական ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում ազգությամբ հայ տիկին Բեսրան մուսուլման է դարձել: Բեսրան, որը միլիոնավոր հեռուստադիտողների առջև փոխել է կրոնը, նշել է, որ երկար ժամանակ հետևել է մուսուլմանական սովորույթներին, անգամ հայերենով ընթերցել է Ղուրանը:

Բեսրան Հայաստանից Թուրքիա է գնացել 15-16 տարի առաջ և արդեն մոտ 10 տարի է գլխաշոր է կրում, ամեն տարի ծոմ է պահում:

Նշենք նաև, որ Բերսան նրա նոր` թուրքացված անունն է, իսկ նախկին` հայկական անվան մասին տեղեկություն չկա:

Հեղինակ` Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ