Թուրքիան վառելիք չի գնում «Իրաքի և Ասորիքի Իսլամական պետություն»խմբավորումից. թուրք նախարար

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Թուրքիայի Կեսարիա քաղաքում նախօրեին մասնակցել է «Անկախ արդյունաբերողների եւ գործարարների միության» կազմակերպած խորհրդաժողովին, հաղորդում է «Վաթան» պարբերականը:

Թուրք նախարարը անդրադարձել է Իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, խոսել Գազայի հատվածի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, ինչպես նաև պատասխանել հնչեցված հարցերին:

Նախարարը անդրադառնալով այն լուրերին թե Թուրքիան վառելիք է ներկրում Իրաքի և Ասորիքի Իսլամական պետություն իսլամիստական խմբավորումից, պնդել է, որ տարածվող լուրերը բացարձակապես սուտ են և ուղղված են Թուրքիային և թուրքական կառավարության վարկաբեկմանը:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ