Թուրքերը ուզում են բնակչության թվային գերակշռություն ստանալ մեր իսկ հայրենիքում. հույն հոգևորական

Վերջին տարիներին բավականին մեծացել է թուրքերի և մասնավորապես թուրք զբոսաշրջիկների մուտքը Հունաստան: Այս փաստը մտահոգության տեղիք է տվել Սալոնիկի պատրիարք Անթիմոսին, որը «Ալֆա» ռադիոկայանի հետ զրույցում կիսվել է իր մտահոգություններով:

Պատրարք Անթիմոսը ասել է մասնավորապես հետևյալը. «Մի՞թե չեք հասկանում: Այս ամեն արվում է կանխամտածված: Թուրքերը, այստեղ գալով, բոլորովին այլ նպատակ են հետապնդում: Եթե այս այցերը շարունակական լինեն, շուտով այստեղի բնակչության թվային հարաբերակցությամբ նրանք մեզ կգերազանցեն: Նրանք Սալոնիկում փող են ծախսում, մենք էլ մեր պատի՞վն ենք վաճառում»,- վրդովված ասել է պատրիարքը:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ