Թուրքիայում հացի հերթի ժամանակ կրակոցներ են հնչել. 2 զոհ, 9 վիրավոր

Թուրքիայի Մերսին քաղաքում հացի հերթի ժամանակ կրակոցներ են հնչել: Վիճաբանություն է տեղի ունեցել փռի աշխատողների և հաճախորդների միջև, ինչը վերածվել է զինված բախման: Զոհվել է 2 մարդ, վիրավորվել` 9-ը, հայտնում է Cnnturk-ը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, երբ այնթափցի զբոսաշրջիկների մի խումբ էքսկուրսիայից վերադառնալիս կանգնել է Մերսին քաղաքի հացի փռերից մեկի մոտ` հաց գնելու: Հերթում երկար սպասել չցանկացող զբոսաշրջիկները վիճել են փռի աշխատակիցների հետ, ինչին էլ միջամտել է փռի տիրոջ որդին: Զբոսաշրջիկներից մեկը վեճի ժամանակ փայտով հարվածել է նրան, վերջինս էլ որսորդական հրացանով կրակ է արձակել խմբի ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են Մերսին քաղաքի հիվանդանոցներ, որտեղից էլ հայտնել են, որ կա երկու զոհ և ինը վիրավոր:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ:

Հեղինակ` Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ