Թուրքիայի զբոսաշրջությունից ստացված եկամուտներն աճում են

 Թուրքիայի վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի զբոսաշրջությունից ստացված եկամուտը այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 7,8%-ով, հասել է 8 միլիարդ 975 միլիոն 976 հազար դոլարի:

Այս եկամտի 84,5%-ը ստացվել է արտասահմանցի զբոսաշրջիկների, իսկ 15,5%-ը  արտերկրում ապրող թուրքերի այցելություններից:

Այս եռամսյակում արված ծախսերից 6 միլիարդ 621 միլիոն 864 հազար դոլարը եղել է անձնական ծախսեր, իսկ 2 միլիարդ 354 միլիոն 112 հազար դոլարը ներառված է եղել տարբեր տուրիստական փաթեթների մեջ:

Յուրաքանչյուր զբոսաշրջիկի միջին ծախսը Թուրքիայում կազմում է 818 դոլար: 759 դոլար  միջինը ծախսում է արտասահմանցի, իսկ 1323 դոլար` արտասահմանում ապրող Թուրքիայում հանգստացող թուրք զբոսաշրջիկը:

Իսկ արտասաման այցելող թուրք զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 11,3% և կազմում է 2.042.086 մարդ: Իսկ նրանց միջին ծախսը Թուրքիայի դուրս կազմում է 687 դոլար:

Հեղինակ` Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ