Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է ԶՈւ գլխավոր շտաբի պետին

Նախագահ Աբդուլլահ Գյուլը, այսօր՝ օգոստոսի 7-ին, նախագահական հրաժեշտի հանդիպում է ունեցել Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելի հետ։ Այս մասին հայտնում է «TRT Turk» լրատվական գործակալությունը:

Աբդուլլահ Գյուլին դիմավորել են հատուկ զինվորական պատվով և ողջույնով, ինչին ի պատասխան նախագահը ողջունել է իր պատվին կազմակերպված արարողությանը մասնակցող բարձրաստիճան զինվորականներին:

Նախագահը և Նեջդեթ Օզելը ջերմ ողջունել են միմյանց Գլխավոր շտաբի շենքի աստիճաններին, ինչին հաջորդել է նրանց դռնփակ հանդիպումը, որը տևել է շուրջ 45 րոպե։

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը մի քանի օրից կավարտի իր նախագահական լիազորությունները, քանի որ սույն թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալու են երկրի ղեկավարի ընտրությունները։

Նկատենք նաև, որ նախագահին առաջին անգամ ընտրելու է ժողովուրդը:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ