Իզմիրում վերակառուցումից հետո սկսել է գործել ուղղափառ եկեղեցին

Ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետարանի նորոգած Սուրբ Վուկուլուս ուղղափառ եկեղեցում

վերջին տարիների վերանորոգման աշխատանքների ավարտից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել, այս մասին տեղեկացնում է Հաբերլեր կայքը:

Սա միակ ուղղափառ եկեղեցին է, որը կանգուն է մնացել 1922 թվականի հրդեհից հետո: Վերանորոգումից հետո եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցելու համար Իզմիրի քաղաքապետարանը մի շարք հրավերներ է ուղարկել տարբեր անձանց:

Հրավիրվածների թվում են եղել նաև Իզմիրում հունական եկեղեցու քահանան, որը իր խոսքում շնորհակալություն է հայտնել եկեղեցու վերանորոգման համար և նշել է, որ երջանիկ է ևս մեկ ուղղափառ եկեղեցու գործելու համար:

Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 1866-ին և այն տեղի քրիստոնյաների հոգևոր կյանքում մեծ դեր է ունեցել:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ