Աբդուլլահ Գյուլը հայտարարել է Թուրքիայի նոր վարչապետի իր թեկնածուին

Թուրքիայի դեռևս գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայի իր նստավայրում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր կարծիքով երկրի վարչապետի պարտավորությունները պետք է ստանձնի ներկայիս ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, այս մասին մեզ է տեղեկացնում «Հաբերլեր» լրատվական կայքը:

Գյուլը պատասխանելով այն հարցին թե ո՞վ պետք է ստանձնի նախագահ ընտրված «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտականությունները Աբդուլլահ Գյուլը ասել է, որ ամենահարմար թեկնածուն Դավութօղլուն է, քանի որ մինչև այժմ նրա գործունեությունը ուղղված է եղել ի նպաստ քաղաքականության և պետության:

Պատասխանելով իր վերաբերյալ հարցին՝ Գյուլը նշել է, որ իր ինքը այնուամենայնիվ մեծ փորձ է ձեռք բերել այս ընթացքում և անկասկած կփորձի ունեցած գիտելիքները կիրառել ի նպաստ և ի զարգացում կուսակցության:

Վերջում Գյուլը հայտնել է նաև, որ իր պարտավորությունների ավարտից հետո մտադիր է տեղափոխվել Ստամբուլ:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ