Գյուլի կինը կոպտել է լրագրողներին

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը Անկարայի իր նստավայրում հարցուպատասխանի է մասնակցել: Լրագրողների հետ զրույցի է բռնվել նաև Գյուլի կինը՝ Հայրուննիսա Գյուլը, հաղորդում է «Զաման» լրատվական կայքը:

Հայրուննիսա Գյուլը պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերվել են իր ամուսնու կառավարման տարիների ասել է, որ իրենք այժմ «բացահայտիչ» ժամանակաշրջանում են ապրում, որովհետև այժմ բոլորը կարող են տեսնել և լսել իրենց արածները:

Գյուլի կինը չի խուսափել նաև կարճ և կոպիտ պատասխաններ տալ լրագրողներից մի քանիսին: Մասնավորապես «Ենիշաֆակ» թերթի լրագրողին ասել է, որ շատ զայրացած է նրա վրա և նույնիսկ չի սեղմել դեպի իրեն մեկնած ողջույնի ձեռքը:

Հայրուննիսա Գյուլը նաև քննադատության է ենթարկել թուրքական հեռուստատեսության լրագրողներից մեկին:
Հայրուննիսան բողոքել է լրագրողներին, թե ինչու նրանք չեն տեսնում իր ամուսնու արածները, ավելացնելով, որ պարոն Աբդուլլահը քաղաքակրթությունից դրդված չի կարող անընդհատ խոսել իր արած գործերի մասին և նրա փոխարեն ինքը դա կանի:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ