Որտեղ է հանգստանում Թուրքիայի նորընտիր նախագահը

Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի ընտրությունների ավարտից հետո մեկնել է հանգստի:

Նախագահ ընտրված Էրդողանը իր հանգիստն է անցկացնում Թուրքիայի Իզմիր նահանգի Ուրլա շրջանի Հաջըլար գյուղում, հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Նշվում է, որ նախօրեին ավարտին է մոտեցել Թայիփ Էրդողանի արձակուրդը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը արձակուրդի էր մեկնել իր ընտանիքի անդամների հետ միասին և այդ ընթացքում որևէ պաշտոնական հանդիպում չի ունեցել որևէ մեկի հետ:

Հետաքրքիր է, որ աղբյուրի պնդմամբ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակից ի վեր արդեն շուրջ 30 տարի է, ինչ գալիս է այս վայր՝ արձակուրդ անցկացնելու համար:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ