Դավութօղլուն՝ Թուրքիայի վարչապետ ու «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ

Օգոստոսի 21-ին անցկացվել է  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի ժողովը, որը տևել է շուրջ 3 ժամ, այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ժողովից հետո Թուրքիայի նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արդեն նախկին ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկումներից հետո իրենք եկել են ընդհանուր եզրակացության, և Թուրքիայի կառավարությունը, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնը վստահվելու է ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 10-ին անցկացված երկրի նախագահի ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ է տարել առաջին փուլի արդյունքներով (քվեարկողների ձայների 52%)։

Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի երդմնակալությունը տեղի կունենա սույն թվականի օգոստոսի 28-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, ինչից հետո երկրի նորընտիր նախագահը կանցնի իր պարտականություններին։

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ