Լարված գիշեր Անկարայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը լարված մթնոլորտում է անցել, այս մասին հաղորդում է DHA գործակալությունը:

Անկարայում Իսրայելի դեսպանատան առջև ցուցարարների մի խումբ է հավաքվել:

Ցուցարարները, որոնք հավաքվել էին դեսպանատան դիմաց իրենց բողոքը արտահայտելու Գազայի հատվածում ծավալվող իրադարձությունների շուրջ, իջել են մեքենաներից և իրենց ձեռքի պաստառները, որոնց վրա գրված են եղել բազմաթիվ կարգախոսներ փակցրել են դեսպանատան պատին:

Դրանից հետո ցուցարարները մեկնել են Թուրքիայում Իսրայելի դեսպանի նստավայր:

Ոստիկանական ուժերը անմիջապես շրջապատել են դեսպանի նստավայրը: Բողոքի ակցիայի հետևանքով մի քանի ժամ շարունակ երթևեկության համար փակ են եղել դեսպանատան հարակից մի շարք փողոցներ:

Աստիճանաբար իրավիճակը սրվել է, ինչի հետևանքով բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև:

Հավելենք նաև, որ մի քանի ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիների մի մասն էլ որոշել է շարժվել դեպի Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ