Թուրքական լրատվամիջոցները զարմացած են Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ Նալբանդյանի հնարավոր մասնակցությունից

Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հնարավոր մասնակցության լուրը զարմանք է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում:

Մասնավորապես CnnTurk լրատվական կայքը անդրադառնալով այս թեմային նշել է, որ Հայաստանի Հանրապետության այս որորշումը իսկական անակնկալ կարող է համարվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին երկրի նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթանակ տարած Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

Նշվում է, որ եդմնակալության հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունը կբերեն արտասահմանից հրավիրված 72 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հավելենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն կարող է Թուրքիայի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել ԱԳՆ մակարդակով:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ