Թուրքիայում բռնաբարության հետևանքով ՁԻԱՀ վարակված թուրք կնոջն ամուսնության առաջարկ են արել

Ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքում ապրող մի կին, 15 տարի առաջ ենթարկվելով բռնաբարության, վարակվել է ՁԻԱՀ-ով:

Կինը վերջերս ամուսնության առաջարկ է ստացել մի կալանավորից, հաղորդում է «Վաթան» լրատվական կայքը:

Իրադարձությունները զարգացել են հետևյալ կերպ:

Թուրքական թերթերից մեկը կնոջ կյանքի մասին հրապարակում է տպագրել: Հոդվածում մասնավորապես նշվել է, որ այդ դեպքից հետո կինը մշտապես ունեցել է ֆինանսական դժվարություններ, գիշերել է տարբեր հյուրանոցներում կամ կացարաններում:

Այդ հրապարակումից որոշ ժամանակ անց կնոջը ամուսնության առաջարկ է կատարել 64 ամյա նախկին մի ուսուցիչ, որը այժմ կալանավայրում պատիժ է կրում կրեդիտային քարտերի խարդախություն կատարելու համար:

Կալանավորված տղամարդը նամակ է գրել կնոջը, նշելով, որ ինքը այժմ ոչ ոք չունի և քիչ ժամանակ հետո դուրս է գալու կալանավայրից և, եթե ամեն ինչ լավ լինի. նրանք կարող են միանալ միմյանց և ապրել երջանիկ:

Տղամարդը հավելել է նաև, որ ինքը տուն և լվացքի մեքենա ունի, հետագայում ավտոմեքենա էլ կունենա:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ