PKK-ականները առևանգել են չինացի 3 բանվորի

PKK («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») անդամները Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոպի գավառի ջերմաէլեկտրակայանից առևանգել են 3 չինացի բանվորի, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը: Աղբյուրի համաձայն՝ PKK-ականները բանվորներին առևանգել են ՋԷԿ-ի մոտի խանութներից մեկից, որտեղից բանվորներն առևտուր էին անում:

Չինացի բանվորներին գտնելու համար համապատասխան մարմինները լայնամասշտաբ գործողություններ են սկսել:
Տեղեկություններ կան նաև, որ PKK-ականներն օգոստոսի 24-ի գիշերը կրակ են արձակել նույն ՋԷԿ-ի վրա:

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ