Հայտնի է դարձել, թե ԱՄՆ-ից ով կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցող ԱՄՆ ներկայացուցիչներին, հաղորդում են թուրքական աղբյուրները:

Սպիտակ տան տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցի Անկարայում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ջեսս Բեյլին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին երկրի նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթանակ տարած Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

Նշվում է, որ եդմնակալության հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունը կբերեն արտասահմանից հրավիրված 72 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հավելենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն կարող է Թուրքիայի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել ԱԳՆ մակարդակով:

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ