Հայկական ֆիլմերի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել են կինոփառատոնը հովանավորելուց

«Թուրքական ավիաուղիները» փորձել են խանգարել Կոսովոյում ընթացող կինոփառատոնում հայկական ֆիլմերի ցուցադրվելուն, հայտնում է «Ակոս»լրատվակայքը:

Կոսովոյի Պրիզրեն քաղաքում օգոստոսի 24-ին մեկնարկել է ամենամյա «Դոքուֆեսթ» փաստավավերագրական ֆիլմերի կինափառատոնը: 13-րդ տարին անընդմեջ կազմակերպվող այս կինոփառատոնը տևելու է մեկ շաբաթ, որի հովանավորներից մեկն էլ պիտի լիներ «Թուրքական ավիաուղիներ» պետական ընկերությունը: Թուրքական ընկերությունը, սակայն, հրաժարվել է կինոփառատոնը հովանավորելուց՝ այնտեղ տեղ գտած հայկական ֆիլմերի պատճառով։

Կինոփառատոնին նախատեսվում էր ցուցադրել հայկական ֆիլմեր՝Նիկոլ Բեսջյանի «Հայերի արցունքները» և Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի-խաղաղության օրերից» ֆիլմերը։ Հայկական ֆիլմերում առնչություն կար Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի թեմաներին։

Սա էլ պատճառ է դարձել, որպեսզի թուրքական ավիաուղիները հրաժարվեն կինոփառատոնը հովանավորելուց։ «Ակօսը» դեռ չի կարողացել թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ «Թուրքական ավիաուղիներից»։

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ