Իսրայելում սուրճ արտադրող թուրքական ընկերությունը բախվել է լուրջ խնդիրների

Գազայի հատվածում իրադարձությունների հետևանքով Իսրայելում գործունեություն ծավալող թուրքական «Ստրաուս» ընկերությունը, որը զբաղվում է սուրճի բիզնեսով, լուրջ խնդիրների առջև է կանգնել, այս մասին հաղորդում է CNNTurk-ը:

Մասնավորապես, ընկերության համար լուրջ խնդիրներ է ստեղծվել արտադրանքը իրացնելու ասպարեզում, որովհետև այս օրերին Իսրաելում մեծ քարոզչություն է տարվում թուրքական ապրանքների դեմ:

Օրինակ իսրայելական հեռուստատեսություններից մեկը մի գովազդ է պատրաստել, որը ուղղված է վերը նշված թուրքական ընկերության դեմ:

Նույն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հրեաները տարբեր մեկնաբանություններ են թողնում, որտեղ կոչ են անում չգնել թուրքական արտադրության որևէ ապրանք:

«Ես այսօր առհամարում եմ թուրքական ծագում ունեցող ցանկացած ապրանք: Մեզ մոտ՝ Իսրայելում, նույնպես աճեցվում են սուրճի հատիկներ»,-նման մի կոչ է անում իսրայելցիների մեկը:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ