Քոբի Բրայանթը հրաժարվել է «Թուրքական ավիաուղիների» գովազդից. թուրքերը հայկական հետք են փնտրում

Ամերիկացի հանրահայտ բասկետբոլիստ Քոբի Բրայանթը մերժել է երրորդ անգամ նկարահանվել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության գովազդային տեսահոլովակում, իսկ թուրքերը փորձում են որոշման համար մեղադրել հայերին, այս մասին հաղորդում է «Հաբերլեր» լրատվական կայքը:

Նշվում է, որ բասկետբոլիստը մինչ այժմ 3 անգամ նկարահանվել է թուրքական  ընկերության գովազդային տեսահոլովակում աշխարհահռչակ ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսի հետ միասին:

Բրայանթն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր մարզումները շատ մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում, որի հետևանքով էլ ինքը չի կարող ժամանակ տրամադրել գովազդային տեսահոլովակներում նկարահանվելու համար:

Որոշ թուրքական աղբյուրներ նշում են, որ Բրայանթի որոշման վրա կարող է ազդած լինել ԱՄՆ-ի հայկական համայնքը, որը լուրջ ազդեցություն ունի:

Բրայանթի հրաժարվելուց հետո «Թուրքական ավիաուղիների» գովազդային տեսահոլովակում կնկարահանվի միայն Մեսսին:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ